Իրոք, բոլոր մարդիկ Ինձ են փնտրում, միայն թե բոլորը չէ, որ գիտեն` ինչ են ուզում։ Նրանք փնտրում են, բայց անբավարար ու դժգոհ են, և այդպես կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենց փնտրածը Ես եմ։
Ծանրամարտի քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությունը հաջող ավարտ ունեցավ Հայաստանի մարզիկների համար: Ավելի կրտսեր տարիքում հանդես եկած Գոռ Մինասյանի հարվածային ելույթն ընդօրինակելի եղավ նրա համաքաղաքացի, գյումրեցի Հայկ Հակոբյանի համար:
Մեդալների համար գերլարված պայքար ծավալվեց քսան տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Ուրախալին այն է, որ այդ պայքարի գլխավոր անձերից մեկը գյումրեցի մեր հսկան էր՝ տասնութամյա Գոռ Մինասյանը, ով երկու տարով կրտսեր էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մահոմեդ Աբուևից, մեկ տարով էլ՝ վրացի Լաշա Տալախաձեից:
ՀՀ նախագահի հերթական ընտրությունները կկայանան 2013 թ. փետրվարի 18-ին` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների ժամանակացույցը: Դեկտեմբերի 8-ից սկսվել է դիտորդների հավատարմագրումը կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխությունների կատարումը:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ պայթյունը, որի հետևանքով վիրավորվել է աֆղանական հետախուզության ղեկավար Ասադուլա Հալիդը, նախապատրաստվել է Պակիստանում։ Աֆղանական իշխանությունները ենթադրում են, որ Քաբուլի կենտրոնում իրեն պայթեցրած մահապարտը ժամանել էր Պակիստանի Քվեթա քաղաքից։
Գազայի հատվածում տասնյակ մարդիկ մասնակցում են հանրահավաքի, որը նվիրված է պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորման 25-ամյակին։ Հավաքվածներին կդիմի խմբավորման քաղաքական առաջնորդ Հալեդ Մեշալը, որ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է եկել Գազա։
Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հադիպել է «Օրաքլ» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Օրաքլ»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Երեկ առավոտյան քաղաքացիների բազմություն էր հավաքվել կառավարության շենքի դիմաց: Նրանք վարչապետից պահանջում էին ընդունել և լսել իրենց բողոքը: Որքան կարողացա պարզել, նրանք այն քաղաքացիներն էին, ովքեր տարիներ առաջ կորցրել էին սեփականություն հանդիսացող իրենց բնակարանները: Բազմիցս դիմել են պետական մարմիների, դիմումներ են գրել և ընդունելություն խնդրել:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...